<<Լենտեքսին>> կառավարությունն արտոնություն է տվել որ ներդրումային ծրագիր իրականացնի

Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել արտոնություն տրամադրել երեք ընկերության՝ «ԱՖԱ», «Լենտեքս» եւ «ՊՐՈՖ ԱԼ», որպեսզի կարողանան գերակա ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնել։ Հարցի ներկայացնողը եղել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, «ԱՖԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արգելակման կոճղակների արտադրության մեջ։ «Լենտեքս» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են գուլպայի, զուգագուլպայի, տրիկոտաժի արտադրության և թելի վերամշակման համար։ «ՊՐՈՖ ԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ալյումինե դռների, պատուհանների և կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Ուշագրավ է այն, որ ներմուծվող ապրանքները, որոնց գծով արտոնություններ տրամադրվեցին, չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերությունների տեխնիկական պահանջներին։ Սա ակամա հարց է առաջացնում, թե արդյոք ԵԱՏՄ-ում պատրաստվող արտադրանքը որակապես եւ տեխնիկապես ինչքան է զիջում միջազգային կամ արեւմտյան ստանդարտներին, որ նույնիսկ հայկական բիզնեսը, որը այնքան էլ մեծ կշիռ չունի ոչ աշխարհում եւ ոչ ԵԱՏՄ-ում ստիպված է արտամիութենական ներմուծումներ կատարել։ Ի դեպ արտոնությունների դիմաց պետք է իրականացվի 11, 3 միլիարդ դրամ ներդրումային ծրագիր: Ուշագրավ է այստեղ այն, թե օրինակ «Լենտեքսն» ինչքան ներդրում է պատրաստվում իրականացնել Գյումրիում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )