Պարգևատրվել է Գյումրու կոմունալ ծառայության երկարամյա աշխատակիցը

Պարգևատրվել է Գյումրու կոմունալ ծառայության երկարամյա աշխատակիցը

Երկար տարիների անմնացորդ նվիրումի, ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար կոմունալ ծառայության աշխատակից 80-ամյա Քնարիկ Մխիթարյանը պարգևատրվել է շնորհակալագրով: Շնորհակալագիրը Քնարիկ Մխիթարյանին է փոխանցվել այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ծննդյան 80-ամյակի օրը:

Քնարիկ Մխիթարյանին փոխանցվել է նաև Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի ողջույնի, շնորհակալության և շնորհավորանքի խոսքը, միաժամանակ տեղեկացվել դրամական պարգևի մասին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )