Ստեփանակերտի «Ազատամարտիկների» պուրակում 40-ամյա տղամարդը ատրճանակով ինքնասպանություն է գործել

Ստեփանակերտի «Ազատամարտիկների» պուրակում 40-ամյա տղամարդը ատրճանակով ինքնասպանություն է գործել
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 06:30-ին, Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների փողոցում գտնվող Ազատամարտիկների անվան պուրակում դի կա։

Անմիջապես դեպքի վայր մեկնած ոստիկանության փորձաքրեագիտական բաժնի ծառայողները և քննչական կոմիտեի օպերատիվ քննչական խումբը պարզել են, որ մահացողը Ստեփանակերտ քաղաքի 40-ամյա բնակիչ Ա. Ա.-ն է։

Ըստ ԱԳ ոստիկանության հաղորդագրության՝ վերջինս ս.թ. հոկտեմբերի 17-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում իրեն պատկանող ատրճանակով ինքնասպանություն է գործել:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )