ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ հոկտեմբերի 14-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը:

Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրաստական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր:

Բարձրացված խնդիրների առնչությամբ պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )