ԼՂ-ի հայերի հետ շփման միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող. Հաջիև

Ղարաբաղի հայերի հետ շփման միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող, ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ արձագանքելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հարցազրույցին: Նա կրկին պնդել է, թե Բաքուն փակված է համարում հարցը:

«Թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում Ադրբեջանի ներկայացուցիչները հատուկ ընդգծել են, որ Բաքուն մեր երկրի ինքնիշխան իրավունքները այլոց հետ չի քննարկելու: Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կլուծվի Ադրբեջանի Սահմանադրության, ստանձնած միջազգային պարտավորություններին համաձայն», – ասել է Հաջիևը:

Միաժամանակ, Ադրբեջանի նախագահի խորհրդականը պնդել է, թե լինելով միջազգային համայնքի «պատասխանատու անդամ», Ադրբեջանը «որոշ ժամանակ անց կարող է միջազգային գործընկերներին տեղյակ պահել իր քաղաքացիների հետ տարվող երկխոսության մասին»: Դա, ըստ իրեն, կարվի բացառապես որպես «բարի կամքի դրսևորում և թափանցիկության օրինակ»:

Կիսվել

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )