Արարատ Քեշյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

Ռուս կատակերգական ժանրի դերասան Արարատ Քեշյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել։ Այս մասին հաղորդում է «112» Telegram ալիքը։

Հրատարակության տվյալներով՝ դերասանը բողոքել է ցավերից, որից հետո հիվանդանոց է տեղափոխվել, ապա վիրահատվել է ողնաշարի ճողվածքի պատճառով։ Արտիստի վիճակի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

Սեպտեմբերի վերջին տեղեկություն էր տարածվել, որ Արարատ Քեշյանը երրորդ անգամ է հայր դարձել։ Դերասանի կինը՝ Եկատերինա Շեպետան դուստր է լույս աշխարհ բերել։ Քեշյանն ու Շեպետան ամուսնացել են 2013թ.-ին։                                                                                                         

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )