Հայաստանի ներկայիս իշխանությունների բանակցություններից այլևս որևիցե լավ ակնկալիք չենք կարող ունենալ Արցախի հարցի վերաբերյալ.Հ. Հակոբյա
Հայաստանի ներկայիս իշխանությունների բանակցություններից այլևս որևիցե լավ ակնկալիք չենք կարող
ունենալ Արցախի հարցի վերաբերյալ.Հ. Հակոբյան
Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի կարծիքով՝Նիկոլ
Փաշինյանը վերածվել է Ալիևի նման քաղաքական գործիչի, ով Արցախը «հանձնող» նախկինների ժամանակ
հայտարարում էր, որ իրեն փակ սենյակում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:Հիմա Նիկոլ
Փաշինյանն է այդպես անում, մեղքը բադում է բոլորի վրա, որպեսզի հանրությանը ցույց տա, որ իր արածը ոչ
թե դավաճանական քայլ է, այլ պարտադրված քայլ է:Եւ կատարվածը ոչ թե իր ապիկարության մեղքով է, այլ
նախկիններն են մեղավոր:
«Հայաստանի ներկայիս իշխանությունների բանակցություններից այլևս որևիցե լավ ակնկալիք չենք կարող
ունենալ Արցախի հարցի վերաբերյալ, քանի որ այս իշխանությունները տարբեր ձևաչափերով հայտարարել
են, որ այլևս իրենք պատասխանատու չեն Արցախի և արցախահայության նկատմամբ:Վերջերս Հայաստանի
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը
հայտարարեց, որ ՀՀ իշխանություններն այլևս չունեն այդ հնարավորությունը ապահովելու Արցախի
անվտանգությունը, Արցախում ապրող մարդկանց անվտանգությունը:Այսինքն՝այս իշխանությունները արդեն
բացահայտ կերպով հայտարարում են, որ իրենք Արցախը հանձնելու են Ադրբեջանին և իրենք այլևս
անելիք չունեն»,- նման կարծիք հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն»
կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը:
Հակոբյանի խոսքով՝Նիկոլ Փաշինյանը բացի դրանից, որ իր ամբողջ ղեկավարման ընթացքում հայակործան
քաղաքականություն է վարում, այդ ամենը փորձում է ներկայացնել այնպես, որ այն ինչ տեղի է ունենում
Հայաստանի և Արցախի շուրջ՝դրա մեղավորը ինքը չէ, այլ նախօրոք արդեն որոշվել էր և դրա
մեղավորությունը նախկիններինն է:
«Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է, որ այս կամ այն կերպ իր վրայից մեղքը գցել այլ գործիչների, կամ
նախկին իշխանության վրա:Նրան բացարձակ չի հետաքրրում, թե ինչ է կատարվում, կարևորը բոլորին
մեղավոր դարձնի, բացի իրենից:
Փաշինյանը մերթ մեղադրում է նախկիններին, մերթ մեղադրում է միջազգային հանրությանը, երբ ասում է,
որ միջազգային հանրությունը իրենից պահանջում է Արցախի կարգավիճակի հարցով իջեցնել
նշաձողը:Նիկոլ Փաշինյանը վերածվել է Ալիևի նման քաղաքական գործիչի, ով Արցախը «հանձնող»
նախկինների ժամանակ հայտարարում էր, որ իրեն փակ սենյակում ստիպում են ճանաչել Արցախի
անկախությունը:Հիմա Նիկոլ Փաշինյանն է այդպես անում, մեղքը բադում է բոլորի վրա, որպեսզի
հանրությանը ցույց տա, որ իր արածը ոչ թե դավաճանական քայլ է, այլ պարտադրված քայլ է:Եւ
կատարվածը ոչ թե իր ապիկարության մեղքով է, այլ նախկիններն են մեղավոր:
Արդեն ժամանակն է, որպեսզի հայ ժողովուրդը հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը մեզ ուղղակի խաբում է»,-
ընդգծեց Հակոբ Հակոբյանը:
Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ ուղիղ կապ ստեղծելու թեման շարունակում է քննարկումների առիթ դառնալ
ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:
Հակոբյանն ասում է, որ Արցախի ԱԽ վերջին նիստում հայտարարություն տարածվեց, որով հստակ
Ստեփանակերտը արտահայտեց իր դիրքորոշումը:
«Արցախից հստակ ուղերձ է հղվում և՛ՀՀ իշխանություններին, և՛ միջազգային հանրությանը, որ Արցախի
համար անընդունելի է որևիցե փաստաթուղթ, որտեղ կշրջանցվի, կամ իջեցվի Արցախի
սուբյեկտայնության, ինքնորոշման իրավունքի լիիրավ իրացման հանգամանքը:
ՀՀ իշխանությունները այս ժամանակահատվածում պարտավոր են բանակցել Արցախի փոխարեն և Արցախի
համար, որովհետև երբ Արցախը ուներ 11-12.000քկմ տարածք, կենսունակ բանակ՝միգուցե այդ
ժամանակ տեղին էր խոսել Արցախ-Ադրբեջան ուղիղ բանակցությունների մասին:Սակայն բնական է, որ այդ
ժամանակ Ադրբեջանը որևէ կերպ չէր համաձայնվելու դրան:
Հիմա երբ Արցախը գտնվում է մեղմ ասած՝ոչ լավ վիճակում, խոսել բանակցությունների մասին և Արցախը
մենակ թողնել Բաքվի դեմ, դա այս իշխանությունների դավաճանական ծրագիրն է և ապացույց այն բանի,
որ Հայաստանը ձեռքերը լվանում են Արցախից»,-հայտարարեց Հակոբյանը:
Հակոբ Հակոբյանի կարծիքով՝համազգային ընդվզման, ազգի միասնականության միջոցով Հայաստանի
իշխանությանը ցույց տալ, որ հայ ժողովրդի համար անընդունելի է և ժողովուրդը այս հարցում
միասնական է և իրենից ներկայացնում է պայքարող միավոր:
