Նախկին պաշտոնյան կարեւոր բացահայտում է կատարել

Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի ֆեյսբուքյան հայտնի գրառումը բավական հետաքրքիր հարցեր է բացահայտում, կապված այսպես ասած Ամուլսարի «թնջուկի» հետ։ Նախ իմանում ենք, որ հանքը բացելու որոշումը, եթե կուզեք հանքի շահագործման քաղաքական որոշումը կայացվել էր դեռ ութ ամիս առաջ։ Գրիգորյանը նշում է, որ բազմիցս են քայլեր ձեռնարկվել ճանապարհները բացել տալու, կամ շահագործումն ապահովելու ուղղությամբ։ Որքան էլ հետաքրքիր է, նախկին պաշտոնյան չի բացառում, որ հանքի շահագործման հետեւում ինչ ինչ ստվերային ու նույնիսկ կոռուպցիոն մեխանիզմներ լինեն, հաշվի առնելով այն տրամաբանությունը, որով առաջ է գնում իշխանությունը այս հարցում։ Հետաքրքիր է այն, որ նա այս իշխանությանը համարում է նույնական հների հետ, հակառակ պարագայում, ըստ իր իսկ հարցադրման, «ինչու՞ պետք է նորերն իրենց վրա վերցնեն հների արածների պատասխանատվությունը: Դա հնարավոր է այն դեպքում միայն, երբ դու նույն մարդն ես՝ նույն սուբյեկտի այլափոխությունը»: Գրառումը կարեւոր է բացահայտելու համար ներիշխանական տրամադրությունները, հասկանալու համար դրանք ու փորձելու պատկերացնել, թե ինչ գործողություններ են հնարավոր, որ կատարվեն։ Նախկին պաշտոնյան կարեւոր բացահայտում է կատարել Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի ֆեյսբուքյան հայտնի գրառումը բավական հետաքրքիր հարցեր է բացահայտում, կապված այսպես ասած Ամուլսարի «թնջուկի» հետ։ Նախ իմանում ենք, որ հանքը բացելու որոշումը, եթե կուզեք հանքի շահագործման քաղաքական որոշումը կայացվել էր դեռ ութ ամիս առաջ։ Գրիգորյանը նշում է, որ բազմիցս են քայլեր ձեռնարկվել ճանապարհները բացել տալու, կամ շահագործումն ապահովելու ուղղությամբ։ Որքան էլ հետաքրքիր է, նախկին պաշտոնյան չի բացառում, որ հանքի շահագործման հետեւում ինչ ինչ ստվերային ու նույնիսկ կոռուպցիոն մեխանիզմներ լինեն, հաշվի առնելով այն տրամաբանությունը, որով առաջ է գնում իշխանությունը այս հարցում։ Հետաքրքիր է այն, որ նա այս իշխանությանը համարում է նույնական հների հետ, հակառակ պարագայում, ըստ իր իսկ հարցադրման, «ինչու՞ պետք է նորերն իրենց վրա վերցնեն հների արածների պատասխանատվությունը: Դա հնարավոր է այն դեպքում միայն, երբ դու նույն մարդն ես՝ նույն սուբյեկտի այլափոխությունը»: Գրառումը կարեւոր է բացահայտելու համար ներիշխանական տրամադրությունները, հասկանալու համար դրանք ու փորձելու պատկերացնել, թե ինչ գործողություններ են հնարավոր, որ կատարվեն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )