Իլոն Մասկը ենթադրել է, թե ինչպես կավարտվի պատերազմն Ուկրաինայում

Գործարար Իլոն Մասկը՝ աշխարհի ամենահարուստ մարդը, Twitter-ի իր էջում ենթադրել է, թե ինչ պայմաններով կարող է խաղաղություն կնքվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

Մասկը նշել է հնարավոր զինադադարի չորս հիմնական պարամետր.

1) Նոր քվեարկություն Ուկրաինայի օկուպացված շրջաններում ՄԱԿ-ի հսկողության ներքո. «Ռուսաստանը լքում է դրանք, եթե այդպիսին լինի բնակիչների ընտրությունը»:

2) Ղրիմը «պաշտոնապես» մնում է Ռուսաստանի կազմում, ինչպես եղել է 1783 թվականից («մինչև Խրուշչովի սխալը»,- գրել է Մասկը)։

3) Երաշխավորվում է ջրի մատակարարումը Ղրիմ։

4) Ուկրաինան մնում է չեզոք պետություն:

Մասկը ենթադրել է, որ դա «ամենահավանական» սցենարն է: Նա նաև իր հետևորդներին հրավիրել աջակցել կամ հերքել իրեն։ Նշվում է, որ հարցմանը մասնակցել է ավելի քան 200 հազար մարդ, «այո» է քվեարկել նրանց 54,5%-ը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )