Հնագետները կոկորդիլոսի դնչով եւ օձի վզով դինոզավրի նոր տեսակ են հայտնաբերել

Ամերիկացի հնագետներն ավարտել են ծովային դինոզավրի կմախքի ուսումնասիրությունը, որը կոկորդիլոսի դունչ եւ օձի վիզ է ունեցել: Այն նշվել է որպես առանձին տեսակ՝ Serpentissuchops pfisterae, որը բառացի նշանակում է «օձ-կոկորդիլոսի դեմքով արարած»։

Այս դինոզավրի մնացորդները հայտնաբերվել են Վայոմինգում դեռեւս 1995 թվականին, բայց մինչեւ վերջերս դրանց պատշաճ ուշադրություն չէին դարձրել։ Բրածոների մանրակրկիտ վերլուծությամբ գիտական աշխատանքը միայն հիմա է հայտնվել:

Պարզվել է, որ ծովային արարածի երկարությունը հասել է մոտ յոթ մետրի։ Այն ունեցել է երկար կոնաձեւ ատամներ, որոնք թույլ են տվել նրան հափշտակել եւ ուտել փոքրիկ զոհին: Երբ դինոզավրը շարժվել է ջրում, նա «օրորվել է»՝ պարանոցը հետ ու առաջ պտտելով:

Ոսկրերի նմուշները վերագրել են մեզոզոյան դարաշրջանին: Դրանք լավ են պահպանվել, բացակայել են կմախքի միայն այն մասերը, որոնք վերաբերում են ոտքերին եւ ոտնաթաթերին։ Գիտնականները ենթադրում են, որ դրանք իրենց ձեւով թիակներ են հիշեցրել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )