Մարդիկ, որոնք պահպանում են սրամտությունը մինչեւ ծերություն, ուղեղի ավելի մեծ բջիջներ ունեն, քան ավելի երիտասարդները

Մարդիկ, որոնք պահպանում են սրամտությունը մինչեւ 80 տարեկանը, ուղեղի ավելի մեծ բջիջներ ունեն, քան ավելի երիտասարդները, պարզվել է Journal of Neuroscience ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ:

Այսպես կոչված «գերտարեց» մարդիկ ավելի շատ ուղեղի բջիջներ ունեն, քան 20-30 տարով երիտասարդները, առաջին անգամ պարզել են գիտնականները:

Պարզ չէ՝ մարդիկ ծնվում են ավելի մեծ նեյրոններով, թե պարզապես ավելի դիմացկուն են:

Սակայն այս յուրահատուկ կենսաբանական հատկանիշի հայտնաբերումը մի օր կարող է դռներ բացել հիշողության խանգարումների սքրինինգի եւ բուժման ծրագրերի համար, հույս են հայտնել գիտնականները:                                                                                                                                             

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )