ՔՍԱՆԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ՎԱՃԱՌԵԼ․ ԻՐԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ավարտվել է քսանամյա աղջկա հանդեպ հարուցված քրգործով դատավարությունը, ով մեղադրվում էր դպրոցականներին թմրանյութ վաճառելու մեջ։ Նա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման։ Գործը քննվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։

Համաձայն մեղադրանքի, քսանամյա Գ․ Գ-ն Բաքվում բնակվել է վարձակալած բնակարանում, անօրինական կերպով մի խումբ մարդկանցից ձեռք է բերել թմրանյութեր՝ այն իրացնելու նպատակով։ Իրավապահների կողմից իրականացված խուզարկությունների արդյունքում աջկա մոտից հայտնաբերվել է 4179 գրամ թմրանյութ՝ հերոին տեսակի, 11 հաբ, որոնք պարունակել են 0,44 գրամ մեթադոն տեսակի հոգեմետ նյութ։ Մեղադրյալը իր ցուցմունքներում նշել է, որ Բաքվի՝ իր բնակավայրից ոչ հեռու գտվող հանրակրթական դպրոցներից մեկի դիմաց թմրանյութ է առաջարկել ու վաճառել դպրոցականներին։

Նա դրանք տրամադրել է անվճար՝ կոնֆետի «անվան» տակ, իսկ երբ արդեն աշակերտների մոտ, որոնք հիմնականում 7-8-րդ դասարաններից են եղել, հայտնվել է կախվածություն, սկսել է վաճառել՝ մեկ միավորը՝ 15-20 մանաթ արժեքով։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )