Որ դեպքերում ռուսական ռուբլին կարժեզրկվի․ մասնագիտական կարծիք
Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ կլինեն այլ՝ ավելի դրամատիկ գործոններ, ինչպիսիք են՝ գլոբալ անկումը, հերթական «դժոխային սանկցիաները»,, վճարումային հավելուրդի կտրուկ կրճատումը կամ էլ աշխարհաքաղաքական սրացումը։
Մասնագետները բացատրում են, որ ռուբլու ամրապնդման գլխավոր պատճառը արտարժույթի պահանջարկի անկումն է ներքին շուկայում։ Բացի այդ, Ռուսաստանի ԿԲ վրա դրված են սանկցիաներ, ինչը նշանակում է, որ վերջինս չի կարող գնել արտարժույթ։ Նույնիսկ եթե գնի էլ արտարժույթ ներքին շուկայում, միեւնույնն է, այդ արտարժույթով ոչ մի գործարք անել չի կարող։ Այս իրավիճակը շտկելու համար սովորաբար իրականացվում է ռուբլու՝ հիմնական արտարժույթի հանդեպ թուլացում, այսինքն՝ արժեզրկում։
Նոր բյուջետային կանոնները որոնք ընդունվել են Ռուսաստանում, մեծ հաշվով ցայսօր անհայտ են։ Առկա տեղեկատվությունից կարելի է եզրակացնել, որ առաջարկվում է, որպեսզի շարքային քաղաքացիները կրճատեն իրենց ծախսերը եւ այդ ազատված գումաներով մուտք գործեն արտարժութային շուկա, դրանով բարձրացնեն արտարժույթի պահանջարկն ու նաեւ՝ արտարժույթի փոխարժեքը։
Ռուսաստանի Ֆինանսների նախարարությունը, ըստ ռուսական մամուլում հայտնված տեղեկությունների, պատրաստ է վերսկսել ինտերվենցիաները, ելնելով այն բանից, որ 1 բարել նավթի արժեքը կազմելու է 60 դոլար, իսկ օրական նավթի հանույթի ծավալը կազմելու է 9,5 միլիոն բարել։
«Հիմք ընդունելով այն, որ Urals տեսակի նավթի 1 բարելը կարող է կազմել մինչեւ 80 դոլար իսկ արդյունահանումն էլ կարող է լինել 10-10,5 միլիոն բարել օրական, կարելի է ասել, որ ամսեկան կտրվածքով ինտերվենցիաները կարող են կազմել 3-3,5 միլիարդ դոլար»,- ասել է Շուլգինը, հավելելով, որ ըստ մասնագիտական գնահատականների, նման ինտերվենցիաների պարագայում ռուբլին կարող է թուլանալ 7-10 տոկոսով։ Բյուջետային նոր կաններով դոլարի ամրապնդումը ռուսական ռուբլու հանդեպ կարող է հասնել մինչեւ 65-66 ռուբլի։
Մինչդեռ ավելի թույլ ռուբլի ունենալու համար անհրաժեշտ են ավելի դրամատիկ գործոններ։ Ռուս տնտեսագետը կարծում է, որ եթե համաշխարհային տնտեսության մեջ սկսվի անկման փուլ, ապա կկրճատվի հումքային ապրանքների պահանջարկը, ինչը ընթացիկ գների անկման կբերի 50 տոկոսի չափով։ Բացի այդ, հակառուսական սանկցիաների «վեցերորդ փաթեթը» պետք է լինի իրապես արդյունավետ կամ էլ պետք է ինչ որ սթրեսային իրադարձություն տեղի ունենա աշխարհաքաղաքական հարթության վրա, որպեսզի կրկին դոլարը ռուբլու հանդեպ ամրապնդվի մինչեւ 1 դոլարի դիմաց 100 ռուբլու փոխարժեքային սահման։ Տնտեսագետը նկատում է, որ արտահանման կրճատումը, կամ ներկրումների վերականգնումը կամ երկուը գործընթացների հանրագումարը առեւտրային հավելուրդային բալանսը պետք է կրճատեն մինչեւ 4-5 միլիարդ դոլար՝ ամսեկան կտրվածքով։ Այժմ, որքան էլ որ այս թվերը չեն բացահայտվում, սակայն մասնագիտական մոտավոր հաշվարկներով, այս բալանսը կազմել է հուլիսի համար 25,2 միլիարդ դոլար, օգոստոսի համար՝ 21,2 միլիարդ դոլար, ինչից տնտեսագետը եզրակացնում է, որ առնվազն պետք է այդ բալանսը կրճատել 4-5 անգամ, որպեսզի վերստին հնարավոր լինի ռուբլին այնքան թուլացնել, որ լինի 1 դոլարի դիմաց 100 ռուբլու փոխարժեքային ցուցանիշ։
Your Content Goes Here
