8 միրգ, որոնք խթանում են ճարպերի այրման գործընթացն ու օգնում են ազատվել ավելորդ քաշից

Ավելորդ քաշի դեմ շատերն են պայքարում, սակայն ցանկալի արդյունքին հասնել ոչ բոլորին է հաջողվում: Մասնագետները նշում են, որ քաշը նվազեցնելու համար առաջին հերթին հարկավոր է կարգի բերել սննդակարգը, քանի որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք նպաստում են քաշի ավելացմանը, իսկ կան նաև այնպիսինները, որոնք նպաստում են քաշի նվազմանը, քանի որ օգնում են արագացնել ճարպերի այրման գործընթացը:

Նիհարել ցանկացողների համար առանձնահատուկ նշանակություն ունեն մրգերը, որոնք հարուստ են մեծ քանակությամբ վիտամիններով ու հանքանյութերով: Ավելին՝ կան մրգեր, որոնք ոչ միայն չեն նպաստում քաշի ավելացմանը, այլև օգնում են պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ: Med2.ru կայքը՝ հղում անելով Hronika.info կայքին, ներկայացրել է լավագույն մրգերը, որոնց նպաստում են քաշի նվազմանը:

Խնձոր

Խնձորները հարուստ են պեկտիններով, որոնք դրական ազդեցություն են ունենում աղեստամոքսային տրակտի օրգանների և երիկամների վրա, խթանում են ավելորդ հեղուկի դուրսբերման գործընթացն ու պաշտպանում են այտուցներից: Բացի այդ, ճարպերի ակտիվ այրմանն է նպաստում նաև դրանցում մանրաթելերի բարձր պարունակությունը:

Ծիրան և նեկտարին

Այս մրգերը լավագույններից են նիհարել ցանկացողների համար: Բանն այն է, որ ծիրանն ու նեկտարինը շատ արագ հագեցնում են ու ազատում են քաղցի զգացողությունից բավական երկար ժամանակով: Բացի այդ, դրանք նվազեցնում են նաև շոկոլադ ուտելու ցանկությունը, ինչը շատ կարևոր նշանակություն ունի նիհարել ցանկացողների համար:

Ավոկադո

Այս յուրահատուկ միրգը պարունակում է մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ, ինչի շնորհիվ խթանում է ճարպերի այրման գործընթացը: Ավոկադոն պահպանում է մետաբոլիկ գործընթացների ակտիվությունը, ինչը թույլ է տալիս կարգի բերել կազմվածքը:

Կիտրոն

Այս միրգն օգնում է օրգանիզմին ոչ միայն ինտենսիվ այրել ճարպերը, այլև ակտիվացնում է դետոքսիկացիայի գործընթացը՝ դուրս բերելով վնասակար տարրերն օրգանիզմից:

Կիվի

Կիվին պարունակում է սերոտոնին՝ մի հորմոն, որն օգնում է հանգստանալ և բարելավում է քնի որակը, իսկ քունը շատ կարևոր նշանակություն ունի նիհարել ցանկացողների համար: Առողջ գիշերային քունը, որը տևում է առնվազն ութ ժամ, ակտիվացնում է ճարպերի այրման գործընթացը՝ օգնելով հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից:

Սեխ

Սեխը պարունակում է հակաբորբոքային ու հակաօքսիդանտային ազդեցությամբ օժտված բացադրիչներ, որոնց շնորհիվ արագացնում է ճարպերի այրման գործընթացն ու օգնում է նվազեցնել քաշը:

Թուրինջ

Հետազոտությունները ցույց են տվել, որ թուրինջն օգնում է նվազեցնել որովայնի հատվածի ճարպաշերտերը՝ միաժամանակ նվազեցնելով նաև օրգանիզմում խոլեստերինի մակարդակը:

Share This