<<Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի Անվանակոչության տոնը>>

Սուրբ Ծննդյան ութերորդ օրը՝ հունվարի 13-ին, Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնն է:
Այս օրը հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը, նաեւ ավանդույթի համաձայն, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նշվում է հին տոմարով Նոր տարին: Հին տոմարով Նոր տարին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է որպես Տիրոջ անվանակոչության օր:
Այս տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։
Այս լուսավոր տոնի առթիվ ցանկանում եմ բոլորիս սեր, խաղաղություն, հոգու մաքրություն եւ պարզություն։ Թող մեր ամեն օրերը ողողված լինեն Աստծո մեծ սիրով ու հավատով։ Թող ամենուր Աստծո հավատն ու զորությունը լինի։
Թող Աստծո այս լուսավոր տոնը բոլորիս ընտանիքներին բերի Լույս եւ բարիություն ։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )