67 քաղաքացու փրկարարները դուրս են բերել անվտանգ վայր․ ի՞նչ վիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Երեկ գիշերվանից սկսած ՀՀ ՆԳՆ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներն անցել են ուժեղացված ծառայության։ Այդ մասին Ambionnews -ի հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ մինչ այս պահը ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել է 14 դեպք։

«23 տրանսպորտային միջոց արգելափակումից դուրս է բերվել, 67 քաղաքացու էլ փրկարարները դուրս են բերել անվտանգ վայր»,- նշեց Սարգսյանը։

Փետրվարի 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և΄ գիշերը, և΄ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։

Share This