6 օգտակար բանջարեղեն, որոնք թույլ չեն տալիս ազատվել ավելորդ քաշից
Մարդիկ սովոր են մտածել, որ բանջարեղենն անչափ կարևոր է օրգանիզմի համար և չի կարող վնաս հասցնել, ինչն իրականում հեռու չէ իրականությունից, սակայն գիտնականների անցկացրած լայնամասշտաբ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կա առնվազն 6 բանջարեղեն, որոնք օգտակար են, սակայն թույլ չեն տալիս ազատվել ավելորդ քաշից:
Նման բանջարեղեն է համարվում ոլոռը, որը պարունակում է մեծ քանակությամբ օսլա, ինչի հետևանքով թույլ չի տալիս նիհարել: Այս մթերքը շատ դանդաղ է մարսվում, իսկ ստացված նյութերը վերածվում են գլյուկոզայի: Եթե մարդն օրվա ընթացքում բավական ակտիվ չլինի և էներգիա չվատնի, ապա այդ ամենը կկուտակվի ճարպի տեսքով:
Նույնքան վտանգավոր կարող է լինել նաև ճակնդեղը: Այս բանջարեղենը վիտամինների հիանալի աղբյուր է, սակայն միևնույն ժամանակ պարունակում է նաև մեծ քանակությամբ սախարոզա, ուստի նիհարել ցանկացողները պետք է խուսափեն այս մթերքից:
Սախարոզայով հարուստ է նաև գազարը, ուստի այն նույնպես կարող է դառնալ քաշի ավելացման պատճառ: Ցանկության դեպքում գազարը կարելի է ուտել հում վիճակում, քանի որ այս դեպքում այն ավելի քիչ վնաս է հասցնում կազմվածքին, քան եփած վիճակում:
Կազմվածքի համար ամենավտանգավոր բանջարեղենը, թերևս, կարտոֆիլն է, որը պարունակում է հսկայական քանակությամբ օսլա և առհասարակ ունի բավական բարձր կալորիականություն:
Շատ բարձր կալորիականություն ունի նաև ավոկադոն, ուստի այն նույնպես խորհուրդ չի տրվում չարաշահել: Բացի այդ, բավական վտանգավոր կարող է լինել նաև սոյայից ստացված մթերքը: Բանն այն է, որ սոյան պարունակում է ֆիտոէստրոգեններ, որոնք ազդում են ճարպի տեղաբաշխման վրա:
