6 մթերք, որոնք վտանգավոր են սրտի առողջությանը. մենք դրանք օգտագործում ենք ամեն օր

Ճիշտ սնունդը կարող է նվազեցնել սրտի հիվանդությունների առաջացման վտանգը, նորմալացնել արյան ճնշումը և բարենպաստ ազդեցություն ունենալ արյան մեջ տրիգլիցերիդի մակարդակի վրա: Այնուամենայնիվ, կան մթերքներ, որոնք կարող են զգալի հարված հասցնել ձեր սրտին։ Առողջ ապրելակերպի My Health Reads պորտալի հետ զրույցում սրտաբանները կազմել են դրանցից ամենավտանգավորների ցանկը։

Վերամշակված մսամթերք
Մասնագետների կարծիքով՝ պահածոյացված և ապխտած դելիկատեսները, նույնիսկ յուղայնության նվազում ունեցողները, շատ վնասակար են, քանի որ պարունակում են նատրիումի նիտրատ, որը նպաստում է սրտի անոթների աթերոսկլերոզի զարգացմանը։ Տապակած հավը, հոթ-դոգը և այլ վերամշակված միսը նույնպես հարուստ են սրտային հիվանդությունները խթանող ճարպերով:

Խանութից գնված սոուսներ

Կետչուպը, ինչպես նաև խանութից գնված այլ սոուսներ, պարունակում են շաքարի և նատրիումի չափազանց բարձր մակարդակ, ինչը կարող է հետագայում ազդել սրտի առողջության վրա: Նման սոուսներում նատրիումի պարունակությունն այնքան մեծ է, որ դրանցից կտրուկ հրաժարվելը շատ դրական ազդեցություն կունենա սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։

Աղ
Մարդը սպառում է ընդհանուր նատրիումի յոթանասուն տոկոսը ռեստորանային ճաշերից կամ խանութից գնված վերամշակված մթերքներից: Նատրիումի 15%-ը գտնվում է տարբեր բաղադրիչներում։ Մնացած 15%-ը գալիս է բացառապես աղից, որի չափից ավելի օգտագործումը բացասաբար է անդրադառնում սրտի վրա։

Մյուսլի
Այս արագ նախաճաշերը արագ բարձրացնում են արյան շաքարի մակարդակը, բայց չեն հագեցնում ձեզ: Չափից շատ օգտագործելու դեպքում դրանք մեծացնում են մի շարք առողջական խնդիրների, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների, արյան բարձր ճնշման և գիրության վտանգը:

Յոգուրտներ
Գիտական ​​հետազոտությունների համաձայն՝ մրգային համով յոգուրտները պարունակում են մոտավորապես վեց թեյի գդալ շաքար։ Ավելի լավ է վերցնել բնական կամ հունական մածուն, իսկ հետո ավելացնել սառեցված մրգեր։

Խանութից գնված սմուզիներ և հյութեր
Սմուզիի օգուտների մասին կարելի է դատել միայն այն դեպքում, երբ այն պատրաստում եք տանը, քանի որ սուպերմարկետի արտադրանքը կլցվի շաքարով: Նույնը վերաբերում է փաթեթավորված հյութերին։

Share This