50 ընտանիքների համար բացվեց կյանքի մի նոր շրջափուլ

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր՝ հունիսի 24-ին, հյուրընկալել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ գործադիր տնօրեն Ազատուհի Կարաօգլանյանին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ վարչության անդամ Սեդա Յաշուբյանին, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանին:
🔶️Վարդգես Սամսոնյանն իր խոսքում ողջունել է հյուրերին, ապա խոսել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Գյումրիում իրականացված ծրագրերի կարևորության, հետագա համագործակցությունների և մի շարք այլ հարցերի մասին. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ ևս 50 ընտանիք օրեր առաջ տոնեց բնակարանամուտ, 50 ընտանիքների համար բացվեց կյանքի մի նոր շրջափուլ: Կուզենանք, որ այսչափ կարևոր ծրագիրն իր շարունակությունն ունենա: Ծրագրի հաջորդ և բոլոր փուլերի համար համայնքապետարանը պատրաստակամ է աջակցել հիմնադրամին, կրկին տրամադրել հողատարածք»,-ավելացրել է Վ.Սամսոնյանը:
🔶️Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հյուրընկալության համար, ապա խոսել են ծրագրի այս փուլի, հետագա ընթացքի, դրանց իրականացման համար արդեն իսկ ձեռնարկվող միջոցների ու բազմաթիվ հարցերի մասին:
✅️Նշենք, որ հունիսի 13-ին տեղի է ունեցել Գյումրու «Մուշ-2» թաղամասում «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում կառուցված երկու բնակելի շենքերի բացման հանդիսավոր արարողությունը:
✅️Երկու բնակելի շենքերի կառուցման համար համայնքի ավագանու որոշմամբ հողատարածք էր հատկացվել հիմնադրամին՝ մոտ 3000 քմ-ի չափով։
✅️Ծրագրի առաջին փուլով կառուցվել և շահագործման էր հանձնվել երկու բազմաբնակարան շենք՝ 36 սոցիալական բնակարանով և 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ։
✅️Գյումրու ավագանու որոշմամբ` ծրագրի իրագործման նպատակով «Մուշ-2» թաղամասում տրամադրվել էր հողատարածք՝ մոտ 5800 քմ-ի չափով։
Share This