5 փաստ ռեփեր Tyga-ի մասին, որը հուլիսի 28-ին ելույթ է ունենալու Երեւանում

Ամերիկացի ռեփեր Tyga-ին հայ երկրպագուները շուտով հնարավորություն կունենան տեսնել Երեւանում։ Արտիստը հուլիսի 28-ին ելույթ կունենա Seven Visions, The Dvin’s Music Hall-ում:

Ամերիկացի ռեփերը ուշադրություն է գրավում ոչ միայն իր հիթային ստեղծագործություններով, այլեւ՝ անձնական կյանքի մանրամասներով։ Արտիստը ժամանցային աշխարհում ճանաչում է ձեռք բերել շնորհիվ իր ինքնատիպ ոճի եւ երգացանկի, որոնցից, հատկապես, հայտնի են «Taste», «Rack City», «Ayy Macarena», «Loco Contigo» եւ «Freaky Deaky» սինգլները, որոնք, նույնպես, կհնչեն Երեւանում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

 

Համերգին ընդառաջ NEWS.am STYLE-ը հինգ հետաքրքիր փաստ է ներկայացմում ռեփերի մասին։

Tyga-ի իրական անունը Մայքլ Ռեյ Սթիվենսոն է․ Նա ծնվել է 1989 թ-ին՝ Կալիֆորնիայում։ Նրա բեմական անունը՝ Tyga-ն, բացվում է որպես՝ «Thank You God Always»/Միշտ շնորհակալ եմ քեզ, Աստված։ Այս կերպ նա ցանկացել է իր շնորհակալությունը հայտնել Աստծուն՝ երաժշտական ոլորտում իր հաջողությունների համար։

Tyga-ն թուլություն ունի շքեղ մեքենաների հանդեպ․ նա հայտնի է թանկարժեք ու հազվագյուտ ավտոմեքենաների իր հավաքածուով, որոնց շարքում կան Lamborghini, Rolls-Royce, եւ Ferrari։

Share This