42 hաջողակ կին գործարար 1 մլն դրամ կստանա «Իմ քայլը» հիմնադրամից

Ամփոփվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության շրջանակում 1 միլիոն ՀՀ դրամ դրամաշնորհ ստանալու հայտերի ուսումնասիրման աշխատանքային խմբի աշխատանքները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը:

«Գնահատումների գումարման արդյունքում հայտնի են դարձել 42 հաղթողները, որոնց հետ «Իմ քայլը» հիմնադրամը կկնքի նվիրաբերության պայմանագիր ու յուրաքանչյուրին կտրամադրի 1 մլն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն:

Դրամաշնորհների հավաստագրերի հանձնումը տեղի կունենա հուլիսի 3-ին Փարպի գյուղի պտղատու ծառերի պուրակում»,–գրել է նա։

Share This