40 օրական երեխան մահացել է, քանի որ մայրը կերակրել է բանանով

Շատ ծնողներ անգամ չգիտեն էլ, որ մինչև 6 ամսական երեխային մայրական կաթից կամ հատուկ կերակրախառնուրդներից բացի ուրիշ ոչինչ չի կարելի տալ: Վերջերս մայրացած 27-ամյա Յունի Սարին նրանց թվին է պատկանում: Ջակարտայում ապրող կինը զույգ երեխաներ է ունեցել՝ տղա և աղջիկ: Սակայն երջանկությունը երկար չի տևել: Նրանց աղջիկը, որ հազիվ 40 օրական էր, մահացել է, քանի որ մայրը որոշել է նրան բանան ուտեցնել: Բանանի կտորն ընկել է շնչափողն ու շնչահեղձ արել երեխային: Բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Մայրը հայտարարել է, թե դա էր իր աղջկա ճակատագիրը, քանի որ ինքը որդուն էլ բանանով է կերակրել, և նրա հետ ոչինչ չի եղել:
Ոստիկանությունը ձերբակալել է երեխայի մորն ու 34-ամյա հորը: Պարզվել է, որ նրանք տեղյակ չեն եղել, որ չի կարելի այլ սնունդ տալ մինչև կես տարեկան երեխաներին: Նրանք մեղադրվում են անփութության, հանցավոր անհոգութան և ծնողական պարտականությունները չկատարելու համար:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )