40-ամյա հրուշակագործ կնոջ մահվան գործով քրեական վարույթ է հարուցվել «ինքնասպանության հակելը» հոդվածով

Հրազդանում 40-ամյա հրուշակագործ Սյուզաննա Պ-ի մահվան դեպքով նախաձեռնված է վարույթ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (ինքնասպանության հակելը) 1-ին մասով: Այս մասին հայտնում են դատախազությունից:

Առաջին մասում, մասնավորապես, նշված է․  «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով»։

Նշենք, որ դեպքի առնչությամբ նշանակված է փորձաքննություն, կատարվում է նախաքննություն։

Share This