39-ամյա կույսը, որը երբեք չի համբուրվել, սոցիալական ցանցերում պատմել է առանց սեքսի իր կյանքի մասին

39-ամյա կույսը, որը երբեք չի համբուրվել, սոցիալական ցանցերում պատմել է առանց սեքսի իր կյանքի մասին:

Սառան TikTok-ում կիսվել է իր միայնակ լինելու մասին՝ ասելով, որ չի կարծում, որ երբևէ կզգա ֆիզիկական սիրո ուրախությունները:

«Ես խենթանում էի 20 տարեկան տղաների համար,- կիսվել է Սառան,-Միշտ եղել է գոնե մեկ տղա, ում հավանել եմ: Ես հիմա համակերպվել եմ իմ մենակության հետ»-հավելել է նա՝ ասելով, որ կարող է կույս մնալ իր ողջ կյանքում:

«Ես չեմ ուզում խանգարել իմ ներքին անդորրը, որովհետև ինձ այդքան ժամանակ պահանջվեց դրան հասնելու համար»,-եզրափակել է նա:

Սառան խոսել է նաև իր կուսության վերաբերյալ արձագանքների մասին. «Նախ, կան մարդիկ, ովքեր ուղղակի ցնցված են և հետաքրքրասեր,-ասում է նա,-նրանք մարդիկ են, որոնց հետ հաճելի է խոսել, քանի որ նրանք ոչ մի կերպ չեն դատապարտում։ Երկրորդ արձագանքը, որը ես սովորաբար ստանում եմ, այն է, որ մարդիկ գրեթե վիրավորվւմ են դրանից, իսկ երրորդը դատարկ հայացքն է, որը ստիպում է ինձ «այլմոլորակային» զգալ»:

Շատերը տարբեր կերպ են արձագանքել Սառայի կուսությաբը, ոմանք հորդորում են նրան սեքսով զբաղվել։ «Նա շատ բան է բաց թողել»,-գրել է մի օգտատեր:

Share This