31 տարվա երազանք էր սա մեզ համար. Սիսի համայնքապետ

31 տարվա երազանք էր սա մեր համար, որը իրականացավ։ Նախկինում բոլորս էլ գիտենք՝ կառավարությունը ոնց էր գալիս, ոնց էր գնում, խոստումներից բացի ուրիշ ոչ մի բան չէինք տեսնում։ Մեր սեփական բյուջեն նմանատիպ գործերի համար շատ փոքր է, մեր բյուջեի համար սա 10 տարվա կյանք էր։ Վերանորոգվել է 2,4 կմ ճանապարհ։ Հնարավոր է սուբվենցիոն ծրագրով փորձենք լուծել դպրոցի ջեռուցման հարցը, դպրոցում ջեռուցում չունենք։ Առաջնային խնդիրներից է նաև մշակույթի տան վերանորոգման հարցը, բայց դա արդեն սուբվենցիոն ծրագրով չենք անի, մեր ուժերով կիրականացնենք»,- լրագրողների հետ զրույցում նշեց Սիսի համայնքապետ Հայկ Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ Սիս գյուղի ճանապարհը նորոգվել է և այսօր այն տեսնելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում էր։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )