Այսօր «Ա․ Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը նշում է իր 36-ամյակը։
Արդեն 36 տարի է, ինչ մեր կազմակերպությունը հավատարիմ իր առաքելությանը՝ պաշտպանում է մարդու իրավունքները, նպաստում քաղաքացիական հասարակության զարգացմանը և տարածում ժողովրդավարական արժեքներ Հայաստանի Հանրապետությունում։
Այս տարիների ընթացքում մեր անցած ճանապարհը լի է եղել մարտահրավերներով, ձեռքբերումներով և, ամենակարևորը, հազարավոր մարդկանց աջակցելու պատրաստակամությամբ։ Մեր առաքելությունը եղել և մնում է մարդու արժանապատվությունն ու իրավունքների պաշտպանությունը և արդարության ձայնը լսելի դարձնելը։
Կազմակերպության իրականացրած տասնյակ ծրագրերը, հազարավոր քաղաքացիներին տրամադրված իրավաբանական ու աջակցության ծառայությունները և համայնքային զարգացման նախաձեռնությունները դարձել են մեր թիմի անխոնջ աշխատանքի արդյունքը։
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին, աջակիցներին և քաղաքացիներին՝ տարիների վստահության և համատեղ ճանապարհի համար։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքը հանուն ավելի արդար և իրավահավասար հասարակության։
Շնորհավորում ենք մեր ողջ թիմին, տարիների վաստակ ունեցող մեր նվիրյալներին և բոլոր նրանց, որոնք քայլում են մեզ հետ միասին այս կարևոր ճանապարհին։
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր 36-ԱՄՅԱԿ, ՍԱԽԱՐՈՎԻ ԿԵՆՏՐՈՆ 🎉
