3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար նպաստների նոր չափեր կլինեն․ մանրամասներ

Ազգային ժողովում հաստատվել է 2026 թվականից 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար նպաստների նոր չափերի մասին օրինագիծը՝

– 2026-ից սկսած ընտանիքի երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար (մինչև 6 տարին լրանալը) պետությունն  ամսական կփոխանցի 50 հազար դրամ նպաստ;

– Երեխաների ծննդյան միանվագ նպաստը կլինի 500 հազար դրամ։ Դրանք տրվելու են միայն այն երեխաներին, որոնք ծնվելուց հետո մեկ տարվա ընթացքում ստացել են ՀՀ քաղաքացիություն;

Ներկայիս օրենսդրության համաձայն՝ 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան նպաստը կազմում է 300 հազարական դրամ, 3-րդ և 4-րդ երեխաների համար՝ մեկական մլն դրամ, 5-րդ և հաջորդ երեխաների համար՝ 1,5-ական մլն  դրամ:

Share This