3 մլրդ ավել ծախսել եք ասֆալտապատման վրա, բայց Երևանում շարունակում է փոսերը նմանվել խրամատներ. Ավագանու անդամ

Տիգրան Ավինյանի և քաղաքապետարանի ապիկար կառավարման մասին ահազանգել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։

Նա նշել է.

«Տիգրան Ավինյանը ասում է, թե ցույց տվեք մի փոս, որը առաջացել է անցած տարվա կատարված աշխատանքներից։

Լեռ Կամսար փողոցն է, որտեղ 2024թ հունիսից մինչև հոկտեմբեր երեք անգամ ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել։ Մի քանի անգամ հարցում եմ կատարել, թե ինչքան գումար են ծախսել, այդպես էլ պատասխան չկա։

3մլրդ ավել ծախսել եք ասֆալտապատման վրա, բայց Երևանում շարունակում է փոսերը նմանվել խրամատների։ Ու այսպիսի օրինակներ շատ կան»։

Share This