ԱՄՆ-ում ձերբակալել են չորս սադիստների, որոնք որդեգրված երեխաներին պահել են վանդակներում

Sky News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ–ում ընտանիքի չորս անդամներ են ձերբակալվել ինը որդեգրված երեխաների նկատմամբ բռնության համար։
Նրանք են՝ Ֆլորիդայից Գրիֆեթ ընտանիքը՝ Բրեյն Մեթյու Գրիֆեթը և Ջիլ Էլիզաբեթը, ինչպես նաև նրանց երկու կենսաբանական երեխաները՝ Դալին Ռասելը և Լիբերթի Աննը, որոնք ձերբակալվել են հուլիսի 22-ին՝ երեխաների նկատմամբ բռնության համար։ Ոստիկանության տվյալներով՝ նրանք անչափահասներին պահել են երկհարկանի մահճակալի տակ գտնվող վանդակներում։
