2,5 մլրդ դոլար. ՄԱԿ-ն ասել է՝ տարեկան որքան վնաս է կրում Պաղեստինն Իսրայելի շրջափակման պատճառով
Վերջին քսան տարվա ընթացքում Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների շրջափակման հետևանքով Պաղեստինի տնտեսությունը տարեկան 2,5 մլրդ դոլարի վնաս է կրում:
Ինչպես գրում է Al Arabiya-ն, այս մասին ասվում է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման զեկույցում: Ըստ փաստաթղթի հեղինակների՝ 2000-2017թթ. Պաղեստինի կառավարությունը կրել է 47,7 մլրդ դոլարի վնաս:
Մասնագետներն ընդգծել են, որ այս գումարը բավարար կլիներ կառավարության բյուջեի պակասորդը երկու անգամ լրացնելու համար:
Մինչդեռ եթե 47,7 մլրդ դոլարը ներդրվեր երկրի տնտեսությունում, ապա 18 տարվա ընթացքում Պաղեստինում կստեղծվեր հավելյալ 2 մլն աշխատատեղ: