2200-ամյա եգիպտական ​​սկահակում գաճաճ աստված պատկերող հալյուցինոգեն ծեսի վկայություն է հայտնաբերվել

Գիտնականները հալյուցինոգեն ծեսի վկայություն են հայտնաբերել, որըն, ըստ ամենայնի, հին եգիպտացիներին օգնել է երկնային աստվածուհուն մոլորեցնել փորձող գաճաճ աստվածի մասին առասպելական պատմություն վերարտադրել:

Scientific Reports հանդեսում հրապարակված հոդվածում հետազոտողների խումբը հայտնում է, որ հայտնաբերել են դեղանյութի մնացորդներ, որը կարող են հալյուցինացիաներ առաջացնել այն ընդունողների մեջ:

Մնացորդները հայտնաբերվել են 2200 տարվա վաղեմության սկահակի մեջ, որին պատկերված է Բեսը՝ հին եգիպտական ​​ ծննդաբերության, զվարճանքի և երաժշտության գաճաճ աստվածը:

Գիտնականների թիմը քիմիական վերլուծություն է արել սկահակի ներսում օրգանական մնացորդներն ու հայտնաբերել վայրի փեգենայի (Peganum harmala), եգիպտական ​​լոտոսի (Nymphaea nouchali var. caerulea) և Cleome ընտանիքի բույսի հետքեր, որոնք ավանդաբար «հոգեմետ և բուժիչ հատկություններ» են վերագրում,-գրել է գիտնականների թիմն իր հոդվածում:

Նրանք միաժամանակ քնջութի սերմերի, սոճու ընկույզների, մատուտակի և խաղողի հետքեր են հայտնաբերել՝ մի համադրություն, որը «սովորաբար օգտագործվում էր ըմպելիքին արյան տեսք հաղորդելու համար»,-գրում են գիտնականները:

Հետազոտողները նաև հայտնաբերել են մարդու մարմնի կենսահեղուկների հետքեր, մասնավորապես՝ թուք և արյուն, ինչը հուշում է, որ մարդիկ խմում են այդ ըմպելիքը: Մարդկային հեղուկը, հնարավոր է, ավելացվել է կոկտեյլի մեջ որպես բաղադրիչ, ասված է հոդվածում։

Share This