2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կարմրուկի 200 դեպք

Հայաստանում 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 200 է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նշվում է, որ 2024-ին հաստատված վարակված 200 մարդուց 123-ը երեխա է, 77-ը՝ մեծահասակ: 18 քաղաքացի հոսպիտալացված է, դուրս է գրվել 148-ը:

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ 2023 թվականի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է:

Share This