2021 թվականը հոբելյանական է Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցի համար
2021 թվականը հոբելյանական է Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցի համար, դպրոցն այս տարի նշում է հիմնադրման հարյուրամյակը։ Այսօր տեղի է ունեցել դպրոցի քանդակի դասարանի և ցուցասրահի բացման արարողությունը։ Նորոգման աշխատանքներն իրականացվել են համայնքային բյուջեի միջոցներով։