18-ամյա Դավիթ Մինասյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ փաստաբան
18-ամյա Դավիթ Մինասյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Ambion.news-ին հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ 18-ամյա կալանավոր Դավիթ Մինասյանին երեկ «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ՝ ուսումը կազմակերպելու նպատակով, սակայն ճանապարհին Դավիթի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նրան տեղափոխել են «Աբովյան» ԲԿ, որտեղից էլ՝ «Նաիրի» բժշկական կենտրոն։
Նշենք, որ Դավիթին մեղադրանք է առաջադրվել՝ իբրև թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությունը խոչընդոտելու համար։
