18-ամյա Դավիթին տեղափոխել են պալատ, այսօր անգամ գլուխը բարձից վերև չէր կարողանում բարձրացնել

18-ամյա կալանավոր Դավիթ Մինասյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են պալատ։ Այս մասին Ambion.news-ին ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

«Մյուս փաստաբանը՝ Լուսինեն, հանդիպել է Դավիթին․ այսօր անգամ գլուխը բարձից վերև չէր կարողանում բարձրացնել։ Դա ըստ մեր վիզուալ տեսածի եմ ասում։ Բժշկական փաստաթղթերը մեզ չեն տրամադրել, որ ըստ դրա ասեմ», – մանրամասնեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու համար։

Share This