18։00-ին կշարժվենք դեպի Սարդարապատ, գիշերը և վաղն առավոտը կանցկացնենք Սարդարապատում․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվածներին տեղեկացրեց, որ ժամը 17։00-ից հավաքվեն Շահումյան հրապարակում։

«18։00-in կշարժվենք դեպի Սարդարապատ՝ մեքենաների շարասյունով»,- ասաց նա։

Սրբազանը մանրամասները չհայտնեց, միայն նշեց, որ այս գիշեր և վաղն առավոտ կլինեն Սարդարապատում։

«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև, ովքեր իրավունք ունեն մուտք գործելու Սարդարապատ»,- ասաց նա։

Share This