15 կարևոր բան, որոնց մասին տղամարդիկ վախենում են ասել կանանց
Չգիտես ինչու, գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծ մասը կարծում է, որ տղամարդիկ ուղիղ են և կարող են ասել այն ամենը, ինչ մտածում են։
Կանայք հաճախ նեղանում են դրանից, որովհետև գտնում են, որ որոշ բաների մասին ավելի լավ է լռել, քան բարձրաձայնել։ Սակայն տղամարդիկ նույնպես կարողանում են չխոսել։ Եվ ահա, թե ինչով նրանք շատ կցանկանային կիսվել կանանց հետ, բայց չեն կարողանում, որովհետև վախենում են չհասկացվել։Ի՞նչ են սովորաբար թաքցնում տղամարդիկ
1. «Ես բոլորովին չեմ հասկանում կանանց, նրանց որոշ արարքներ ինձ իսկական շիզոֆրենիա են թվում»։
2. «Եթե նույնիսկ ես սիրահարվել եմ ոչ գեղեցիկ կնոջ, մեծ է հավանականությունը, որ կսիրեմ նրան հեռվից»։
3. «Երբեմն ես լաց եմ լինում, բայց ոչ ոք և երբեք չպետք է դա տեսնի»։
4. «Ես շատ եմ ցանկանում ամբողջ կյանքի համար լուրջ հարաբերություններ, բայց անհանգստանում եմ, որ կարող է սխալ ընտրություն կատարեմ»։
5. «Ես երբեք այդ մասին չեմ ասի, բայց ավելի շատ գնահատում և հարգում եմ այն կանանց, որոնք առաջին հանդիպումից հետո չեն «գցվում» իմ անկողին»։
6. «Ես ցանկանում եմ հաճոյախոսություններ լսել իմ հասցեին, թեկուզ ամենապարզունակ»։
7. «Ես միշտ չէ, որ վստահ եմ ինձ վրա, երբ գործը հասնում է անկողնուն։ Եվ այո, ինձ հարկավոր է դրական գնահատական»։
8. «Եթե ես վստահ լինեմ, որ ցանկանում եմ կնոջ հետ ընտանիք ստեղծել, ես կասեմ այդ մասին։ Եթե ես չեմ ասում դա, նշանակում է՝ կասկածում եմ»։
9. «Ես, ինչպես բոլորը, ցանկանում եմ սեր։ Ցանկանում եմ լինել պետքական և արժեքավոր իմ կնոջ համար»։10. «Կանացի արցունքներից վախենում եմ, ինչպես կրակից։ Ես ուղղակի ինձ կորցնում եմ՝ տեսնելով արտասվող կնոջ և չգիտեմ ինչպես վարվել»։
11. «Ես վախենում եմ, երբ տեսնում եմ, որ կինը ուժեղ է և ինձանից լավը։ Ես ցանկանում եմ նրա համար լինել ամենա-ամենան»։
12. «Ինձ համար մի փոքր ավելի հեշտ կլինի, եթե կինն անի առաջին քայլը։ Թող թեկուզ ցույց տա, որ ես հետաքրքրում եմ իրեն։ Իսկ հետո ես հեշտությամբ նախաձեռնությունը կվերցնեմ իմ ձեռքը»։
13. «Ես ցանկանում եմ ժամերով վիճել այն մասին, թե ինչպես իրեն պետք է դրսևորի իսկական տղամարդը, բայց գիտեմ, որ պատասխանատու պահին կանեմ հենց այնպես, ինչպես թելադրում է ավանդական դաստիարակությունը»։
14. «Ես նախանձում եմ, որ կանայք էմոցիոնալ աջակցություն ունեն ընկերուհիների կողմից»։
15. «Ես չգիտեմ ինչ անել, որպեսզի կնոջը հաճույք պատճառեմ։ Աստված իմ, թող նա ասի, թե ինչ է ցանկանում»։
Ճիշտ են ասում, որ տղամարդիկ Մարսից են, իսկ կանայք՝ Վեներայից։ Բայց միմյանց հասկանալը շատ ավելի հեշտ է, քան թվում է առաջին հայացքից։ Կարևորը՝ ամեն ինչ ներսումդ չպահես, չամաչես սեփական ցանկություններից և զգացմունքներից և վերջապես հասկանաս՝ մենք տարբեր ենք, բայց դա ավելի շուտ լավ է, քան վատ։