11 մլն դրամ՝ ոստիկանական զորքերի տեղաշարժի համար

Պետական միջոցների փոշիացման դեմ բղավող, երբեմնի ընդդիմադիր Փաշինյանի քաղաքական թիմը, սեփական իշխանությունը պահելու համար որևէ խնայողություն չի կատարում։

Հոկտեմբերի 9-ին Բագրատ սրբազանի հրավիրված ակցիայի համար, որտ տեղի է ունեցել Գլխավոր դատախազության առջև, Ներքին Գործերի նախարարությունը շուրջ 1500 ոստիկան է տեղափոխել։

Այս մասին Euromedia24.com-ը տեղեկացել  է Ֆինանսների նախարարության Էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգից։

11 մլն 649 հազար դրամ գումարով, ՆԳՆ-ն պայմանագիր է կնքել «ԷԼԻՏԲԱՍ» ՍՊԸ-ի հետ, ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալության համար։

Պայմանագրի մեջ նշված է, որ ավտոբուսների վարձակալությունը նախատեսված է ոստիկանական զորքերի տեղաշարժի համար։

Հիշեցնում են, որ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին, վարչապետ ընտրվելուց հետո, հայտարարեց, որ ոստիկանության ներքին զորքերը այլևս իշխանությունների պահպանման համար չեն ծառայելու, այլ պետք է գնան դիրքեր պահելու։

Share This