1005 օրը գրվեց Հայոց պատմության ամենասև էջերից մեկը
Պատմաբան, գրող-հրապարակախոս Վահե Լոռենցը գրում է․
«1005 տարի առաջ այս օրը՝ 1021 թվականի հունվարի 6-ին, գրվեց մեր պատմության ամենասև էջերից մեկը։ Ամենայն Հայոց Պետրոս Գետադարձ կաթողիկոսը դավաճանեց հայկական պետությանը և իր լիազորությունները գերազանցելով՝ հայոց Հովհաննես-Սմբատ Գ արքայի անունից կտակ գրեց Բյուզանդիայի Վասիլ Բ կայսրին, որով արքան իր մահից հետո Հայաստանը կտակում էր կայսրությանը։ Անգամ ժամանակի հայ հոգևորական պատմիչներն են պիղծ ու դավաճան Գետադարձի մասին զզվանքով գրում, ասելով, որ նա արծաթասեր էր և իր ձեռքով գրեց հայության կորստյան գիրը։
Իսկ առաքելական եկեղեցին պիղծ դավաճանի ստորությունբը քողարկելու համար հորինեց Գետադարձի մասին լեգենդը․
Բարեբախտաբար, Պետրոս դավաճանը պիղծ լինելով՝ բարի էր նաև, խաչը ժամանակին հանել է գետից, թե չէ՝ Սև ծովը լցվելու էր հայոց երկիր և երկրորդ ջրհեղեղ լիներ․․․
Դավաճանն իր պղծության ակտից հետո չվերադարձավ Հայաստան, և մնաց Բյուզանդիայում։ Տարիներ անց արքան խորամանկությամբ կանչում է կաթողիկոսին Հայաստան, աթոռազրկում և աքսորում Բջնի։ Բայց, նրան հովանավորում է պետության երկրորդ դեմքը՝ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, որի փեսան՝ քրոջ ամուսինն էր մյուս դավաճանը՝ Վեստ Սարգիս Սյունեցին։ Նաև, երբ արքան աթոռազրկեց կաթողիկոսին և նոր կաթողիկոս օծել տվեց Սանահինի վանատեր Դիոսկորոսին՝ արքայի որոշման դեմ ընդդիմացավ ողջ եկեղեցին։ Թուլամորթ թագավորն ստիպված տեղի տվեց։
