10 փատեր կատուների մասին
1. Կատուները կարող են արձակել ավելի քան 100 տարբեր ձայն, մինչդեռ շները՝ մոտ 10։ Նրանց «մյաու»-ն հիմնականում նախատեսված է մարդկանց հետ շփվելու համար․ վայրի կատուները միմյանց հետ գրեթե չեն մլավում։
2. Կատվի ուղեղի կառուցվածքը շատ մոտ է մարդու ուղեղին։ Հատկապես այն հատվածները, որոնք պատասխանատու են զգացմունքների և հիշողության համար, բավականին նման են։
3. Կատուները կարող են տեսնել մթության մեջ մարդու համեմատ մոտ 6 անգամ ավելի լավ։ Դա հնարավոր է նրանց աչքերի հատուկ շերտիշնորհիվ, որը անդրադարձնում է լույսը։
4. Կատվի բեղերը պարզապես գեղեցկության համար չեն։ Դրանք շատ զգայուն են և օգնում են հասկանալ՝ արդյոք կատուն կարող է անցնել նեղ տարածքով, ինչպես նաև զգալ օդի շարժը։
5. Կատուները սովորաբար քնում են օրական 12–16 ժամ, իսկ երբեմն նույնիսկ մինչև 20 ժամ։ Սա նրանց բնական բնազդն է՝ էներգիա կուտակելու համար։
6. Կատուները կարող են զգալ երկրաշարժերը նախքան մարդիկ։ Նրանք արձագանքում են հողի ամենափոքր թրթռումներին և հաճախ անհանգիստ են դառնում դեռևս վտանգից առաջ։
7. Եթե կատուն քաշում է թաթերը ու «մերսում» ձեզ, դա նշանակում է, որ նա իրեն ապահով ու հարմարավետ է զգում։ Այս վարքը գալիս է դեռ փոքրիկ ժամանակներից, երբ նրանք այդպես կաթ էին ստանում մորից։
8. Հին Եգիպտոսում կատուն համարվում էր սրբություն, և նրան վնասելը պատժվում էր մահապատժով։
9. Կատվի մռմռոցը բուժիչ ազդեցություն ունի: Դրա հաճախականությունը նպաստում է ոսկորների և հյուսվածքների արագ վերականգնմանը։
10. Կատուները չեն ճանաչում քաղցրը, որովհետև քաղցրի ընկալման գեն չունեն
