1 և 7 օր տոմսերի ուղևորությունների սահմանափակումը կվերացվի․ ինչ արտոնություններ են ավելացվելու տրանսպորտային փաթեթներում (տեսանյութ)

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց՝ ինչ արտոնություններ են ավելացվելու տրանսպորտային փաթեթներում․

Արտոնյալ տոմսեր կտրամադրվեն նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուներին:

Անվճար երթևեկելու իրավունք կունենան նաև հաշմանդամություն ունեցող երեխաները (մինչ այս միայն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կարող էին, իսկ երեխաները այլ կատեգորիայում են ներառվում):

Անվճար երթևեկելու հնարավորություն կունենան Երևանի հաշվառում ունեցող, 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիները՝ անկախ երեխաների տարիքից:

1 օր և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ,

90 րոպեի ընթացքում երեք ուղևորության հնարավորորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե,

1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու հնարավորության ժամկետը կերկարաձգվի՝ 30 օրից դառնալով 45 օր:

Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի մարտի 1-ից, քանի որ տեխնիկական և այլ փոփոխություններ պետք է կատարվեն համակարգում:

Share This