Ֆրանսիան ցանկանում է նվազեցնել ներգաղթյալների հոսքը` կրճատելով նրանց նպաստները

Ֆրանսիան ցանկանում է նվազեցնել միգրանտների հոսքը՝ արմատապես կրճատելով նպաստները։
Ֆրանսիայում փախստականների առողջապահական համակարգը կփակվի, եթե մարդիկ չաշխատեն, գրում են միջազգային ԶԼՄ-ները։

«Ես կօգտագործեմ իմ տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ներգաղթը նվազեցնելու համար»,- ասել է Ներքին գործերի նախարար Բրունո Ռետալոն։ Նախարարի խոսքով՝ միգրանտները պետք է սովորեն ու ինտեգրվեն, համապատասխանաբար նաև աշխատեն։

Այս գաղափարը պաշտպանել է վարչապետ Միշել Բարնիեն, ով նախկինում քննադատել է բազմամշակութային հասարակության հայեցակարգը՝ այն անվանելով «մուլտիկոնֆլիկտ» և պնդելով, որ միգրանտները «գալիս են ոչ թե ֆրանսիացի դառնալու, այլ առավելություններից օգտվելու համար»։

Share This