Ֆիլիպինները և ԱՄՆ-ն հինգերորդ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել Հարավչինական ծովում
Ֆիլիպիններն ու ԱՄՆ-ն հինգերորդ համատեղ ռազմածովային զորավարժություններն են անցկացրել Հարավչինական ծովում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ֆիլիպինյան բանակին։
Գերատեսչությունը հայտնել է, որ ուրբաթ և շաբաթ օրերին «ծովային համատեղ միջոցառում» են անցկացրել Միացյալ Նահանգների հետ, որն առաջինն է այս տարվա ընթացքում և ընդհանուր առմամբ հինգերորդը 2023 թվականին համատեղ միջոցառումների մեկնարկից ի վեր:
Համատեղ ռազմածովային գործողությանը մասնակցել է ամերիկյան «Կարլ Վինսոն» ավիակիր հարվածային խումբը, կառավարվող հրթիռներով երկու էսկադրոնային ականակիր, երկու ուղղաթիռ և երկու F-18 «Հորնեթ» ինքնաթիռ։
Ֆիլիպինյան կողմը գործարկել է իր «Անտոնիո Լունա» ֆրեգատը, «Անդրես Բոնիֆասիո» պարեկանավը, երկու FA-50 կործանիչ և ռազմաօդային ուժերի որոնողափրկարարական միջոցներ:
Այս գործողությունները «ամրապնդել են երկկողմ ծովային համագործակցությունը և փոխգործունակությունը», հայտարարել են Ֆիլիպինների զինված ուժերը: Ավելի վաղ Ֆիլիպինները դիմել էին Չինաստանին՝ բողոքելով իրենց ծովային գոտում չինական առափնյա պահպանության նավերի առկայության պատճառով, այդ թվում՝ 165 մետր երկարությամբ նավի, որին նրանք անվանում են «հրեշ»՝ իր չափերի պատճառով:
