Օդ չկա

Մի բան եմ հասկանում։ Եթե ողջ աշխարհի թթվածնային բալոններն էլ տան Հայաստանին, էլի օդի պակասությունից խեղդվելու ենք։ Օդ չկա։ Թթվածնոտ մեր չքնաղ բնաշխարհում թթվածին չկա։ Օդակուլ մի հրեշ փակել է մեր օդը, փակել մեր թոքերը մղվող թթվածնի հոսքը ու խեղդում մեզ։ Ու այդ ամենն անում է շշմեցնող գազարձակումով, որ չկարողանանք ուշքի գալ ու խրխռալուց առաջ հասկանալ, որ կարող ենք, կարող էինք դիմադրել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )