Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

Երևանում փետրվարի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 8-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
​​Հանրապետության տարածքում փետրվարի 7-ի ցերեկը, 8-12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ի ցերեկը, 8-ին կբարձրանա 4-6 աստիճանով, փետրվարի 10-11-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Share This