Օդանավակայանում հայտնաբերված 53-ամյա կինը հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար
Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները նոյեմբերի 21-ին` առավոտյան ժամը 6-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են Գորիս քաղաքի բնակիչ 53-ամյա կնոջը:
2021 թվականի հունիսի 23-ից նա հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար, խափանման միջոցը՝ կալանք։
Հետախուզվողը ներկայացվել է քրեակատարողական հիմնարկ:
