ՔՊ-ականների կողմից հանցագործ ճանաչված Արևշատյանին Ավինյանը նշանակում է Աշխատակազմի քարտուղարի տեղակալ. Արթուր Չախոյան

Հասարակական գործիչ Արթուր Չախոյանը գրում է.

«Ուրեմն 2015 թ. Հայաստանում անցկացվող  սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ՔՊ-ականները դեկտեմբերի 8- ին ստեղծել են “Հանցագործ ընտրակեղծարարները ‘ ճանաչեք” էջը:

Հենց հաջորդ օրը՝ դեկտեմբերի 9-ին ավիՐյանը իր էջում կիսվել և նշել է “ճանաչենք հանցագործներին” ու այդ էջում ՀՀԿ-ական, Երևանի քաղաքապետարանի ֆինանսների վարչության պետ Վիլեն Արևշատյանին ներկայացրել է որպես ընտրակեղծիքներ իրակացնող հանցագործ։

ՔՊ-ականների կողմից որպես ընտրակեղծիքներ իրականացնող ճանաչված հանցագործ Վիլեն Արևշատյանին քաղաքապետ ավիՐյանը 20.05.2024թ.-ին նշանակում է Աշխատակազմի քարտուղարի տեղակալ։

Փաստացի ՔՊ-ականները իրենց քարոզով ժողովրդին բաժանեցին նախկինների ու ներկաների, ինչի արդյունքում ՔՊ- ականների հստակ մշակված գործիքակազմի շնորհիվ մարդկանց թիրախավորելով սևացնում են. … “թե բա տեսեք 30 տարի երկիրը թալանած նախկինները”… ու փաստացի հենց ՔՊ-ականներն են Ազգին մանիպուլյացիայի ենթարկելով, իրենց լեզվով ասած, նախկինների հետ պասերով երկիրը թալանում: Նման մանիպուլյացիայի հետևանքով ժողովուրդը չի կարողանում կողմնորոշվել ընտրությունների ժամանակ, որ ի օգուտ իր երկրի ճիշտ ընտրություն կատարի։

Ա՛զգ, աչքերդ բա՛ց արա…»։

Share This