Քիր Սթարմերը Պեկինում հանդիպել է Սի Ծինփինի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, հայտնում է Reuters-ը: Այսօր ավելի ուշ նա կհանդիպի նաև վարչապետ Լի Ցյանի հետ։

«Չինաստանը կարևոր դերակատար է համաշխարհային բեմում, և կենսական նշանակություն ունի, որ մենք կառուցենք ավելի զարգացած հարաբերություններ», – հանդիպման սկզբում Սթարմերը ասել է Սիին։

Սա Մեծ Բրիտանիայի վարչապետի առաջին այցն է Չինաստան 2018 թվականից ի վեր:

Share This