Քիմ Քարդաշյանը հետաքրքիր հագուստ է ընտրել մթերային խանութ գնալու համար
Քիմ Քարդաշյանը հետաքրքիր հագուստ է ընտրել մթերային խանութ գնալու համար։ SKIMS-ի 43-ամյա հիմնադիրը գրավիչ տեսք է ունեցել կիսաթափանցիկ սպիտակ բոդիով, երբ հայտնվել է Արեւմտյան Հոլիվուդի Pavilions խանութում։

Նա ցուցադրել է իր ֆիրմային կազմվածքը մարմինը կիպ ընդգրկող սպիտակ բոդիով եւ լեգինսով՝ ամբողջացնելով «լուքը» տանկետկա-կոշիկներով։

Մթերային խանութ նրա ոճային այցելությունը տեղի է ունեցել հարեւանությամբ գտնվող ռեստորանում՝ ընկերուհու հետ ընթրիքից հետո։
