Քթի փակվածությանն ուղեկցող վտանգավոր ախտանշաններ, որոնք հուշում են խնդրի բարդացման մասին

Քթաբորբն ու քթի փակվածությունը բավական տարածված խնդիր է, սակայն երբեմն այն կարող է ուղեկցվել բարձր ջերմությամբ, սաստիկ գլխացավերով, հայմորյան խոռոչների հատվածի և հոնքերի վերին հատվածի ցավով, ինչը կարող է վտանգավոր լինել։ Ինչպես Газета.Ru-ի հետ զրույցում ասել է թերապևտ Վլադիմիր Սիբիրսկին, նման ախտանշանները կարող են հուշել օրգանիզմում ընթացող շատ վտանգավոր գործընթացների մասին։

«Եթե դրա հետ մեկտեղ մարդու մոտ նկատվում է քթային արյունահոսություն կամ կանաչ կամ շագանակագույն արտադրության հոսք, ապա այս ամենը խոսում է այն մասին, որ խնդիրը շատ լուրջ է և պահանջում է բժիշկների ուշադրություն, ովքեր հստակ կախտորոշեն խնդիրն ու համապատասխան միջոցներ կձեռնարկեն»,- նախազգուշացրել է բժիշկը։

Ինչպես ընդգծել է Սիբիրսկին, եթե քթաբորբը տևում է ավելի քան 4-7 օր կամ ուղեկցվում է տենդով, գլխացավով կամ կանաչավուն արտադրության հոսքով, ապա բժշկին դիմելը պարտադիր է։ Հակառակ դեպքում կարող են շատ վտանգավոր հետևանքներ լինել։

Share This